Գյումրիի բնակարանից հափշտակել էր 1 միլիոն 700 հազար դրամ եւ 8000 դոլար. մանրամասներ
Հունիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ, օգտվելով իրենց տնից բացակայելու հանգամանքից, կոտրել են խոհանոցի պատուհանը, տուն մտել, ննջասենյակի պահարանից գողացել 1 միլիոն 7 հարյուր հազար դրամ եւ 8000 դոլար:
Դեպքի վայր մեկնած իրավապահներն ուսումնասիրեցին տան տարածքը: Որոնողական աշխատանքներ սկսվեցին: Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով օպերատիվ հարցումներ իրականացրին, ստուգվեցին ու հերքվեցին տարբեր վարկածներ: Հունիսի 9-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանները Գյումրիի Շիրակացու փողոցում բնակվող մի կնոջ բաժին հրավիրեցին, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ոսկյա զարդեր ու 3.700 դոլար:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բնակարանային գողության հաջորդ օրը փողն ու ոսկեղենը նախկինում դատապարտված եւ 2018 թվականին պատիժը կրելուց համաներմամբ ազատ արձակված 36-ամյա որդին է մորը տվել:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Կումայրիի բաժին եւ ձերբակալվեց:
Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...