Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. Քոչարյանի պաշտպան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտարարելով, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում երկու աշխատակցի թեստի արդյունքը դրական է։
«Հարգելի՛ գործընկերներ, մի քանի շաբաթ առաջ հայտնել էի, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ առկա են կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշանները: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ՝ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցների, կալանավորված անձանց և պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում, երկու աշխատակցի թեստի արդյունքները դրական են:
Հիշում եք, չէ՞, ոմանք պնդում էին, որ չկա վարակ ՔԿՀ-ներում և հատկապես՝ Երևան-Կենտրոնում: Երևան-Կենտրում ՔԿՀ-ում երկու հաստատված դեպք արդեն առկա է պաշտոնապես...: Վարդաշեն ՔԿՀ-ում 9 դեպք է գրանցվել, չծանրաբեռնեմ այլ ՔԿՀ-ներում ևս արձանագրված դեպքերով:
Այս պայմաններում, երբ առնվազն ռիսկային խմբում գտնվող անձանց մասով րոպե շուտ չի փոփոխվում կալանավորումը, դրանով իրավասու մարմինները ոչ միայն արժեզրկում, այլև ոչնչացնում են իրավունքի գերակայությունը...»,-գրել է Քոչարյանի պաշտպանը։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...