Բացվեցին «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի Կոտայքի մարզային գրասենյակները
Այսուհետ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կգործեն «Հայրենիք» կուսակցության և հիմնադրամի մարզային գրասենյակները։ Այս մասին տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
Բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, խորհրդի անդամներ Խաչիկ Գալստյանն ու Նարինե Ադոնցը։
Շնորհավորելով կուսակցության շարքերը համալրած գործընկերներին՝ Արթուր Վանեցյանը ներկայացրել է կուսակցության մոտեցումները` երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, ճգնաժամից դուրս գալու ուղիների, ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ։
Կառավարության, նրա ղեկավարի հրաժարականի պահանջով հասարակական-քաղաքական լայն համախմբման և ազգային համաձայնության հակաճգնաժամային նոր կառավարության ձևավորման հարցի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցության նախագահը վերահաստատել է իր և կուսակցության պատրաստակամությունը հանդիպել և խորհրդակցություններ անցկացնել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...