Կորոնավիրուսով վարակվածներից 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր․ փոխնախարար
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
«Ներկայում բուժման մեջ է գտնվում 2 218 պացիենտ՝ հիվանդանոցներում և հատուկ վայրերում: Հիվանդների շրջանում ունենք 660 հոգի, որոնք ներկա պահին թոքաբորբ են տանում: 66 հոգի ծանր են, 33-ը՝ ծայրահեղ ծանր: 6 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին»,-ասաց Նանուշյանը: