Առողջապահության նախարարության մի ամբողջ բաժին վարակվել է կորոնավիրուսով. Hraparak.am
Առողջապահության նախարարության մի ամբողջ բաժին վարակվել է կորոնավիրուսով
Hraparak.am-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսով են վարակվել հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները, այդ թվում՝ բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը, որը այս պահին մեկուսացված է։
Փորձեցինք կապ հաստատել վերջինիս հետ, սակայն նա հեռախոսազանգերին եւ մեր նամակներին չպատասխանեց։
Նախարարի խոսնակը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց, որ նախարարությունում վարակակիրներ կան, սակայն հրաժարվեց հայտնել, թե որ բաժնից․ «Ես կոնկրետ բաժիններով, անուն-ազգանուններով չգիտեմ, բայց, այո, նախարարությունում կան հաստատված դեպքեր, նրանց շփման շրջանակը պարզված է»։
Խոսնակը նաեւ ավելացրեց, որ դեպքերը արձանագրվել են 2 օր առաջ։
Նշենք, որ ՀՀ-ում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 3860-ի»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածներ...
Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 70 մարդ
Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է։ Կորոնավիրո...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...