ՔԿՀ-ներում COVID-19-ով դատապարտյալ կամ կալանավորված անձ չկա, վարակվել է 11 աշխատակից

Հ քրեակատարողական հիմնարկներում մայիսի 11-ի դրությամբ կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ COVID-19 չի ախտորոշվել։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխանՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Նոնա Նավիկյանըհայտնել է, որ քրեակատարողական ծառայողներից 11-ի մոտ ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուս։

«COVID-19-ով վարակված 11 ՔԿ ծառայողից 7-ն արդեն ապաքինվել է։ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել ու շարունակաբար իրականացվում են անազատության մեջ պահվող անձանց և ՔԿ ծառայության համակարգի աշխատակիցների կյանքի ու առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցառումներ»,- նշել է Նավիկյանը։

Նրա խոսքով՝ ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում՝ ջերմաչափման աշխատանքներ։ Նավիկյանը տեղեկացրեց, որ առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման։ Ջերմաչափման են ենթարկվում նաև քրեակատարողական ծառայողները։

«Անազատության մեջ պահվող անձանց, ինչպես նաև հիմնարկների ծառայողների և աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաև նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության ախտանիշների, ինչպես նաև չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։ ՀՀ արդարադատության նախարարությունն իր հերթին, Առողջապահության նախարարության հետ համատեղ, շարունակաբար իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ բացառելու համար վարակի ներթափանցումը հիմնարկներ։ ՔԿՀ-ների բնակելի գոտիներում և վարչական մասնաշենքերում իրականացվում է ախտահանիչ նյութով սանիտարահիգիենիկ մշակում։ Ազատությունից զրկված անձանց տեղաշարժի դեպքում նրանց և նրանց ուղեկցող անձնակազմին տրամադրվում են դիմակներ և ձեռնոցներ»,- ասաց Նոնա Նավիկյանը։

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում.

Քաղաքականություն

Պատահարներ