Եթե էս տեմպերով գնանք և հիվանդության դեպքերը ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների. վարչապետ
Ցավոք, կորոնավիրուսի ճգնաժամը հանրային ուշադրությունից կարծես դուրս է մնում եւ մենք խնդիրների առջեւ ենք կանգնում: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ արդեն քանի օր կորոնավիրուսի վարակման 100-ից ավելի դեպքեր են լինում:
«Դա նշանակում է, որ հակահամաճարակային պայմանները մեր երկրում, ցավոք սրտի, համատարած կերպով չեն պահպանվում: Մենք հաշվի առնելով երկրում առկա տնտեսական եւ սոցիալական վիճակը, նաեւ այն, որ կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ ներկա է լինելու մեր կյանքում, որոշեցինք գնալ սահմանափակումների փուլային նվազման: Բայց հիշում եք, որ մենք հայտարարել էինք, որ այս ամենը արդյունավետ կլինի, եթե մենք անցնենք կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն մարտավարության: Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը որոշակի կանոնների պահպանման պատասխանատվություն պետք է ստանձնի:
Բայց ես իմ դիտարկումներով կարող եմ ասել, որ փողոցներում տեսնում եմ ձեռքով բարեւող մարդկանց, չեմ ուզում ասել իրար քիթ մտած զրուցող մարդկանց: Սա մեծ խնդիր է եւ մենք այս տեմպերով կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առջեւ կանգնել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ առնվազն մեկ տարի դեռ պետք է ապրել կորոնավիրուսի հետ:
Նո կոչ արեց պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ, անընդհատ ախտահանել ձեռքերը:
«Եթե էս տեմպերով գնանք եւ հիվանդության դեպքերը այս տեմպով ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների: Այդ սահմանափակումների նպատակն այն է լինելու, որ բուժօգնության կարիք ունեցող որեւէ քաղաքացի չմնա առանց բուժօգնության: Կորոնավիրուսի համաճարակը ծավալվում է ամբողջ թափով, խնդրում եմ, կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները»,-ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 70 մարդ
Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է։ Կորոնավիրո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածներ...