Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չկա. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Հանրապետության հրապարակի այգում: Նա զրուցում է քաղաքացիների հետ:
«Կորոնավիրուսի ընթացքում կարող ենք չնկարվել, ձեռքով չբարևել, շատ մոտ չկանգնել»,- ասաց նա:
Վարչապետը նաև նշեց՝ արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չկա:
Փաշինյանը, տեսնելով առանց դիմակի քաղաքացիների խմբի, հետաքրքրվեց, թե ինչու դիմակներ չեն կրում: Նա կոչ արեց հետևել իրենց, հարազատների, ընկերների, տարիքով մարդկանց առողջությանը:
«Աստված չանի վիրուս լինի, բոլորդ վարակվում եք և վարակում ձեր ընտանիքի անդամներին,- ասաց Փաշինյանը, – Մինչև չեն վարակվում, ասում են վիրուսը սարքած է»:
Նա խնդրեց մարդկանց իրարից հեռու կանգնել և դիմակներ կրել:
«Կարող է նաև առանց դիմակի փողոցում գտնվելու համար տուգանելու որոշում կայացվի»,- նշեց Փաշինյանը:
Քաղաքացիներից մեկի հարցին, թե բանկերն արդյոք իրավունք ունեն գումարներ պահանջել վարկառուներից, Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում 500 հազար մարդու վարկային արձակուրդ է տրվել:
«Այսօր բոլոր մարդկանց, ովքեր իրենց բանկերի հետ ճիշտ աշխատանքային հարաբերություններ ունեն, բանկերը ըմբռնումով են վերաբերվում:
Նա բանկի կողմից չարաշահումների հինգ օրինակ խնդրեց՝ այդ հարցով զբաղվելու համար:
«Ես անձամբ կկարդամ և կծանոթանամ»,-նշեց վարչապետը:
Քաղաքացին հարցրեց նաև բանկային տոկոսադրույքների իջեցման մասին:
«2018 թվականին օրենք է ընդունվել, որով տույժ-տուգանքները ներվել են, 125 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, և 13 մլրդ դրամի տույժ-տուգանք է ներվել»,- հիշեցրեեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 70 մարդ
Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է։ Կորոնավիրո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածներ...