Պեսկովի աղջիկը՝ հոր հոսպիտալացման լուրի մասին
Ռուսաստանի նախագահի՝ կորոնավիրուսով վարակված մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Ելիզավետան, անդրադարձել է հոր հոսպիտալացման մասին լուրերին: Gazeta.ru-ի հետ զրույցում Ելիզավետան պատմել է, որ վերջին անգամ հոր հետ շփվել է շուրջ 10 օր առաջ:
Աղջիկը պատմել է, որ չի ապրում ծնողների հետ, հետևում է անվտանգության բոլոր ցուցումներին: Ելիզավետայի խոսքով՝ օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարում է հորը: Աղջիկը, սակայն, հոր առողջական վիճակի մասին հրաժարվել է խոսել՝ նշելով, որ անհանգստանում է վերջինիս առողջության համար:
«Հուսով եմ, որ «խելոքները», որոնք կարծում են, որ կորոնավիրուս չկա, գիտակցում են վիճակի լրջությունը»,- ասել է Ելիզավետան:
Ինքը՝ Ելիզավետան, իրեն լավ է զգում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 70 մարդ
Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է։ Կորոնավիրո...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...