Կոտայքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 393 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 8 է»,- գրել է նա: 

Քաղաքականություն

Պատահարներ