Արա Նազարյանը նշանակվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալ
Մայիսի 11-ին արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մայիսի 11 N 553-Ա որոշմամբ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արա Նազարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ: