Թողել են միայն որդու ձեռքը համբուրի․ Ստամբուլից ժամանած տիկնոջը մի քանի րոպեով սգո սրահ են տարել
Անահիտ Առաքելյանը, որը Ստամբուլից Հայաստան էր եկել 25-ամյա որդուն վերջին հրաժեշտը տալու, բայց կարանտինի մեջ գտնվելու պատճառով նրան թույլ չէին տալիս, խնդրի մասին մամուլում հրապարակումներից հետո նախօրեին հնարավորություն է ստացել մի քանի րոպեով այցելել սգո սրահ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա ընկերներից մեկը՝ նշելով, որ կինը եղել է ոստիկանների ուղեկցությամբ։
«Տարել էին սգո սրահ մի քանի րոպեով, թողել էին, որ միայն ձեռքը համբուրի որդու։ Հետո հետ էին տարել հյուրանոց»,- ասել է նա՝ նշելով, որ երիտասարդը մահացել է սրտի կաթվածից՝ կրտսեր եղբոր ձեռքերում, որը եղբոր հետ է բնակվել Հայաստանում, մինչ մայրը պարբերաբար ճանապարհորդել է Ստամբուլ, իսկ կորոնավիրուսով առաջացած իրավիճակի պատճառով էլ վերադառնալ չի կարողացել։
Կնոջ ընկերուհու խոսքով՝ Ստամբուլում գտնվող հայերով մի կերպ գտել են թռիչքի տարբերակ, որով նա կարողացել է Հայաստան հասնել։ Ժամանել է ուրբաթ օրը։
«Այստեղից մի կերպ ուղարկեցինք մինչեւ Մինսկ, 15 ժամ մնացել էր այնտեղ մենակ, մտածեցինք՝ մահվան թղթով կթողնեն, որ գոնե մասնակցի հուղարկավորությանը, բայց տարել էին կարանտին։ Իր համար վիճակը շատ ծանր է։ Փոքր տղան էլ մենակ է այս պահին»,- նշել է լրատվականի զրուցակիցը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, ընդհանուր՝ 3313. Մահացել է 1 մարդ. ԱՆ
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 70 մարդ
Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է։ Կորոնավիրո...