Երևանում ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։
Մայիսի 7-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 24 տրանսպորտային միջոց։
ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 8 մեքենայի վարորդի նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 6 մեքենայի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, 2-ը գտնվում էին հետախուզման մեջ, ևս 2 մեքենայի խլացուցիչ վերասարքավորված էր աղմուկով երթևեկելու համար, 1 տրանսպորտային միջոցի վրա տեղադրված էր ժամկետանց համարանիշ, իսկ 2-ի համարանիշերը փոխարինված էին։
Բոլոր օրինախախտների նկատմամբ՝ անխտիր, կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայա...
ԱԱԾ-ի տեսանյութը նման էր սյուռ տեսաֆիլմի․ Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Շատ ուշադիր նայեցի այս տեսանյութում ներկայացվածը.....
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ
Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի) կողմից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժ...