Գաղտնիք բացեմ և ասեմ, որ երեկ ինձ զգուշացրել էինք, որ այս թեմայով հարց եք տալու. Փաշինյանը` պատգամավորին
Քիչ առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն ԱԺ-կառավարության հարցուպատասխանին անդրադարձավ պարգևավճարներին:
Նա մասնավորապես նշեց. «Որոշ լրատվամիջոցներում շահարկվում և բացասական իմաստով է ներկայացվում պարգևավճարների հարցը և սոցցանցերի օգտատերերն ակտիվորեն քննարկում են և այսպիսի թեզ են առաջ քաշում, որ հեղափոխական թիմն առհասարակ պետք է հրաժարվեր պարգևավճարներից` հիմնավորելով, որ առանց այդ էլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձր է»:
Վարչապետը հարցին պատասխանելուց առաջ նախ որոշեց մի գաղտնիք բացել, նշելով. «Ուզում եմ մի գաղտնիք բացել, և ասել, որ Դուք երեկ ինձ զգուշացրել էիք, որ այս թեմայով հարց եք տալիս, ես պատրաստված եմ եկել: Երեկվա քննարկումներից ես հասկացա, որ ես թյուրըմբռնում ունեմ: Ես ձայնագրությամբ ցույց կտամ, որ պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացումը Հանրապետության հրապարակից տված իմ խոստումն է»:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել իրենց նախորդի տեղը․ վարչապետ
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել են իրենց նախորդի տեղը: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց վարչապե...