Վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ։
Որոշման հիմքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքներն են։
Արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք խախտումներ, մասնավորապես,
Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը դիմակ չեն կրել,
Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան և ջերմաչափ,
Չի պահպանվել աշխատատեղերի և աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,
Արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծն» է 8107։
Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը՝ ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով։
Ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Կորոնավիրուսով վարակման 407, մահվան՝ 3, առողջացման 30 դեպք կա Հայաստանում
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առո...
424 հաստատված դեպք, 30 անձ ապաքինվել է, 3 մարդ մահացել. Հայաստան-COVID-19
Հայաստանում կորոնավիրուսի hաստատված դեպքերի ընդհանուր քանակը 424 է: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թարմացում, 30.03.2020, 11:0...