Ֆրանսիայում Covid-19-ից մահացածների թիվը գերազանցել է 2300-ը
Նոր տեսակի կորոնավիրուսից մահացության դեպքերը Ֆրանսիայում հասել են 2314-ի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել է երկրի առողջապահության գլխավոր վարչությունը: Վերջին տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 319 մարդ, ապաքինվել՝ 926-ը: Ներկա պահին վերակենդանացման բաժանմունքում գտնվում են 4237-ը: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 37 575-ի: Հիվանդանոցում է գտնվում 17 620 մարդ, ակտիվ վարակակիր է 29 561 մարդ:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հատել է 650 000-ի շեմը, մահացածներինը՝ 30 000-ինը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսը համավարակ է հայտարարել:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Կորոնավիրուսով վարակման 407, մահվան՝ 3, առողջացման 30 դեպք կա Հայաստանում
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առո...
424 հաստատված դեպք, 30 անձ ապաքինվել է, 3 մարդ մահացել. Հայաստան-COVID-19
Հայաստանում կորոնավիրուսի hաստատված դեպքերի ընդհանուր քանակը 424 է: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...