Վրաստանը Covid-19-ից մահացածների թաղման նոր կարգ է մշակել. «Ալիք Մեդիա»
Վրաստանի առողջապահության նախարարությունն ու Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը մշակել են COVID 19-ից մահացածների հուղարկավարության կարգ: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:
Խորհրդատվություններ են արվել, որպեսզի նվազագույնի հասցվի կորոնավիրուսից մահացածների միջոցով վարակի հետագա տարածումը: Ըստ առողջապահության նախարար Եկատերինե Թիկարաձեի հրամանի՝ պարտադիր կետեր են.
- Կորոնավիրուսի ախտորոշմամբ հանգուցյալին տեղավորել դիերի համար նախատեսված պարկում, դրսից փակցվում է վարակի միջազգային խորհրդանիշը:
- Կատարվում է պարկի ու դիակի ախտահանում
- Դին հիվանդանոցից տեղափոխվում է պարկով, որի բացելն արգելվում է հուղարկավորելու ցանկացած պահին:
- Հանգուցյալի հուղարկավորությունը պարտադիր պետք է կատարվի ժամանակին՝ ոչ ավել քան 72 ժամ, նաև խուսափել բազմամարդ հոգեհանգստի արարողությունից:
- Կորոնավիրուսի հաստատվելու կամ կասկածի դեպքում բացառվում է դիակի զմռսումը, կամ այլ հավելյալ շփումը, այդ թվում դիահերձումն՝ առանց համապատասխան անհրաժեշտության:
Համապատասխան (սգո) ծառայությունը պետք է տեղեկացվի մահն արձանագրվելուց հետո ոչ ուշ քան մեկ ժամում, իսկ ընտանիքի անդամները պետք է իրազեկված լինեն ժամանակին տեղափոխման մասին:
Նման միջոցներ արդեն ձեռնարկվել են մի շարք երկրներում, որտեղ հիվանդությունը հասցրել է տարածվել, ու մահվան դեպքեր են գրանցվել: Օրինակ՝ Իտալիայում, ուր մահացածների թիվն անցել է 8000-ից, արգելվել է հանգուցյալին կարգի բերել, իսկ թաղման սրահներ տեղափոխում են փակ դագաղներով, որոնք բացելու իրավունք հարազատները չունեն: Իտալիայում նաև արգելվել է թաղմանը 2-ից ավել մարդու ներկայությունը:
Հիշեցնենք՝ Վրաստանում մահվան դեպք չկա, Վրաստանի 3 քաղաքացի մահացել է Իսպանիայում բռնկման ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Կորոնավիրուսով վարակման 407, մահվան՝ 3, առողջացման 30 դեպք կա Հայաստանում
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առո...
424 հաստատված դեպք, 30 անձ ապաքինվել է, 3 մարդ մահացել. Հայաստան-COVID-19
Հայաստանում կորոնավիրուսի hաստատված դեպքերի ընդհանուր քանակը 424 է: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 372 մարդ կա. բուժվածների թիվը 28 է. ԱՆ
Հայաստանում մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակված անձանց ընդհանուր թիվը 372 է, հաստատված դեպքերի ըն...