Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ դեղամիջոց է ստեղծել. РИА Новости
ՌԴ-ում Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել էկորոնավիրուսային վարակի բուժման դեղամիջոց, որը ստեղծվել է «Mefloquine» անվանմամբ հակամալարիայի դեղամիջոցի հիման վրա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ֆարմպաշտպանություն» գիտաարտադրական կենտրոնը բուժման սխեման մշակելիս հաշվի է առել չինական և ֆրանսիական փորձը:
«Բարձր ընտրողականությամբ դեղը արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպաթիկ ազդեցությունը բջիջների մեջ և խոչընդոտում է դրա վերարտադրությանը, իսկ «Mefloquine»-ի ազդեցությունը խոչընդոտում է վիրուսի հետևանքով առաջացած բորբոքային պրոցեսի ակտիվացմանը»,- նշել է Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան:
Նա ընդգծել է, որ դա կապահովի COVID-19-ով տարբեր աստիճանի ծանրության հիվանդ պացիենտների արդյունավետ բուժումը։
Գործակալության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Mefloquine»-ի հիման վրա մշակվում է նաև կորոնավիրուսի կանխարգելման արդյունավետ և անվտանգ սխեմա։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Կորոնավիրուսով վարակման 407, մահվան՝ 3, առողջացման 30 դեպք կա Հայաստանում
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առո...
424 հաստատված դեպք, 30 անձ ապաքինվել է, 3 մարդ մահացել. Հայաստան-COVID-19
Հայաստանում կորոնավիրուսի hաստատված դեպքերի ընդհանուր քանակը 424 է: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 372 մարդ կա. բուժվածների թիվը 28 է. ԱՆ
Հայաստանում մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակված անձանց ընդհանուր թիվը 372 է, հաստատված դեպքերի ըն...