Ինքնամեկուսացման պայմանները խախտած 1889 քաղաքացի ենթարկվել է վարչական պատասխանատվության. Մհրյան
«ՀՀ ոստիկանությունը շարունակում է կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում իր աշխատանքները: Մարտի 26-ից ՀՀ և ԼՂՀ սահմանը 4 վայրերում փակվել են կորոնավիրուսի հետ կապված, ինչպես նաև տեղաշարժի հետ կապված սահմանափակումներ են մտցվել»,- ասել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
Նա նշել է, որ Արցախ կարող են գնալ միայն այն անձինք, ովքեր այնտեղ ունեն հաշվառում, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, Արցախում կայանալիք ընտրությունուններում դիտորդական առաքելություն իրականացնող անձինք և լրագրողները` համապատասխան փաստաթղթերի դեպքում, ինչպես նաև ՊԲ-ն սնուցող, մատակարարող կազմակերպությունները:
«Մարտի 28-ի 12:00-ի դրությամբ ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենաներում սահմանված քանակից ավել տեղափոխելու պարագայում 1843 դեպքով ուղևորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից,իսկ 48 դեպքով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները ենթարկվել են վարչական տույժերի` ավել ուղևոր տեղափոխելու համար»,-այսօր կայացած ասուլիսում նշել է Մհրյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Կորոնավիրուսով վարակման 407, մահվան՝ 3, առողջացման 30 դեպք կա Հայաստանում
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առո...
424 հաստատված դեպք, 30 անձ ապաքինվել է, 3 մարդ մահացել. Հայաստան-COVID-19
Հայաստանում կորոնավիրուսի hաստատված դեպքերի ընդհանուր քանակը 424 է: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 372 մարդ կա. բուժվածների թիվը 28 է. ԱՆ
Հայաստանում մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակված անձանց ընդհանուր թիվը 372 է, հաստատված դեպքերի ըն...