Կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալները, ըստ մարզերի, շուտով հասանելի կլինեն. Նիկողոսյան
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) (https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/) էջում այսուհետ հնարավոր է տեսնել հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի:
«Հարգելի հայրենակիցներ
Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) (https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/) էջում այսուհետ կարող եք տեսնել հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի:
Փորձում ենք առավելագույնս հասանելի դարձնել տեղեկատվությունը և առաջիկայում վիճակագրությունը կտրվի նաև ըստ վարչական շրջանների և համայնքների»,- գրել է Նիկողոսյանը: