Չինաստանն առաջարկել է ԱՄՆ-ին իր աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում. Известия
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են աշխարհում SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պայքարում Պեկինի և Վաշինգտոնի միջև համագործակցության մասին, հայտնում է Известия-ն:
«Ստեղծված իրավիճակում Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է միավորվեն և պայքարեն համաճարակի դեմ: Չինական որոշ ընկերություններ և ձեռնարկություններ ԱՄՆ-ին հումանիտար օգնություն են ցուցաբերել: Չինական կողմը հասկանում է, թե ներկայումս ինչ դժվարություններ ունի ամերիկյան կողմը և պատրաստ է տրամադրել հնարավոր օգնությունն ու աջակցությունը», – ասում է Սի Ցզինպինը, ում խոսքերը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Նա նաև նշել է, որ Չինաստանը նախատեսում է շարունակել Միացյալ Նահանգներին տրամադրել համաճարակի դեմ պայքարի հետ կապված փորձն ու տեղեկատվությունը:
Թրամփը նույնպես մեկնաբանել է խոսակցությունը:
«Հենց նոր ավարտվեց լավ հեռախոսազրույցը Չինաստանի նախագահ Սիի հետ: Մենք քննարկեցինք կորոնավիրուսն իր բոլոր մանրամասներով, որի համաճարակ տարածվեց մեր մոլորակի մեծ մասում: Չինաստանը շատ բանի միջով է անցել և ամբողջական պատկերացում ունի այս վիրուսի մասին: Մենք սերտորեն համագործակցում ենք»,- գրել է ամերիկացի առաջնորդը Twitter-ի իր էջում:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...