Հայաստանն ունի բավարար քանակի թեստեր ու շարունակվում է ձեռք բերել. Առողջապահության նախարար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է լրագրողների այն հարցին, թե Հայաստանում կա՞ թեստերի պակաս, քանի՞ թեստ է ստացել երկիրը, որքա՞ն թեստավորում է արվել, ի՞նչ արժեն դրանք: Պատասխանել է.
«Հետաքրքիր են էդ հարցերը, որոնք պնդումներով են սկսվում, ո՞վ ասաց, որ Հայաստանն ունի թեստերի պակաս, Հայաստանը չունի թեստերի պակաս: Հայաստանն ունի բավարար քանակի թեստեր ու շարունակվում է ձեռք բերել: Հայաստանում բավական մեծ քանակի՝ 1440 թեստ է արվել, որից դրական է եղել 290-ը, ու պրոցեսը շարունակական է»:
Հարցին, թե Գյումրիում քանի՞ դեպք կա, պատասխանել է.
«Այսօր կամ ամենաուշը վաղը կլինի քարտեզ, որտեղ նշված կլինեն բնակավայրերը, որտեղ արձանագրվել են դեպքեր, Գյումրիում շատ չեն, մեկ կամ երկու ձեռքի վրա կարելի է հաշվել, մեկուսացված են, բացի դրանից, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակվում է բուժումը, որտեղ բուժվում են այլ բնակավայրերից բերված քաղաքացիները»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք
Հայաստանում մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի: Այս մասին հայտնում են...
Կորոնավիրուս է հաստավել ևս 2 զինծառայողի մոտ, վարակված 5 զինծառայողներից ոչ մեկը թոքաբորբ չունի. ՊՆ
Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զին...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...