«Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցները աշխատանքի պարտականությունների խիստ թերացում են թույլ տվել. խոսնակ
Վաղ առավոտից լարված իրավիճակ է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական կենտրոնում: Հիվանդանոցի աշխատակիցները լրատվամիջոցներին հայտնում են, որ իրենց ստիպում են աշխատանքից հեռացման դիմում գրել: Ըստ աշխատակիցների հիվանդանոցում կադրային ջարդ է սկսվել և այս ամենը արվում է առանց որևէ հիմնավոր պատճառի:
Աշխատակիցները պնդում են, որ ԲԿ-ի տնօրենը` Արման Հովակիմյանը, 2 տարի է, ինչ նշանակվել է այդ պաշտոնում, սակայն բավականին շատ ազատումներ է արել: «Հանում է բաժնի վարիչներին, իր մարդկանց է բերում»:
Auroranews-ը կապ հաստատեց բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանի հետ, որը մեզ հետ զրույցում ստեղծված իրավիճակը մեկնաբանելով ասաց, որ այսօր եղել են աշխատանքից ազատման դեպքեր, սակայն հիվանդանոցում լարված իրավիճակ չէ:
«ԲԿ-ն վաղ առավոտից աշխատում է իր բնականոն հունով, որևէ խնդիր չկա, սակայն ինչ վերաբերում է դեպքին, երբ ասում են` աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել, դա այդպես չէ: Իրականում տեղի է ունեցել աշխատանքի պարտականությունների խիստ թերացում, իսկ այն աշխատակիցները ովքեր թույլ են տվել այդ թերացումը պատժի են արժանացել»,- ասաց Խաչատրյանը:
Հարցին` ինչ թերացումների մասին է խոսքը խոսնակն ասաց, որ թերացումների վերաբերյալ տվյալ պահին չեն մանրամասնի, միայն կասեն, որ աշխատակազմի մեկ հեթափոխ ` 3 անձ, թույլ է տվել աշխատանքի կոպտագույն խախտում, որին ի պատասխան հիվանդանոցը արձագանքել է օրենքի շրջանակներում:
Խաչատրյանն ասաց, որ աշխատակիցները էմոցիոնալ են արձագանքել միջադեպին և լրատվամիջոցներին պատմում են իրավիճակը այնպես, ինչպես իրենց է հարմար և անտեսում են իրականությունը:
«Հիվանդանոցը կարձագանքի և կմեկնաբանի ստեղծված իրավիճակը: Այս պահին կարող եմ ասել այդքանը»,- ասաց խոսնակը:
Մանրամասները NEWS.am-ի տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. 9 թեսթերի պատասխանները ստացվել են. կորոնավիրուս չի հայտնաբերվել. Նիկոլ Փաշինյան
Րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջի ուղիղ եթերում ասաց, որ կորոնավիրուսի 9 կասկածելի դեպքերի վերաբերյալ թեստ...
ՈՒՂԻՂ. Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու մարտահրավեր եմ նետում. Փաշինյանը Դենդրոպարկում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում Ստեփանավանում գտնվող Դենդրոպարկում։ Շրջայցի ժամանակ վարչապետը հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օգնենք Անգելինային ապրել. Ի ծնե սրտային հիվանդությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է 100.000 դոլար
Համացանցում տարածվել է 4.5 տարեկան Անգելինայի պատմությունը, որն ի ծնե ունի սրտային հիվանդություն` կարդիոմիոպաթիա: ...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...