ՌԴ-ում ՀՀ դեսպանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն «Независимая газета»-ի հոդվածի համար
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва» ռադիոկայանի հետ հարցազրույցում մեկնաբանել է «Независимой газета»-ի հոդվածը սումգայիթյան ջարդերի մասին։ Դեսպանը ասել է, որ թերթից հերքում չի պահանջի, բայց արդեն դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն ազգային ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման փաստերի ստուգման պահանջով:
«Մենք «Независимая газета»-ից հերքում չենք պահանջի, քանի որ այն, ինչ կար թերթում, համարում ենք սրբապղծություն, վայրի և քրեորեն պատժելի: Կարծում ենք, որ առաջին հերթին լիցենզավորված ընկերություն համարվող թերթն է պատասխանատվությում կրում։ Այն ունի ԶԼՄ-ի լիցենզիա և փաստացի, մեր իրավաբանների կարծիքով, այնտեղ առկա է ԶԼՄ-ի մասին օրենքի ակնհայտ խախտում և այդ հրապարակումը պարունակում է քրեական հոդվածների մեծ փունջ, ինչի հետ կապված ես դիմել եմ գլխավոր դատախազություն»,-նշել է դեսպանը:
Դիվանագետը նաև կասկածի տակ է դրել այն փաստաթղթերը, որոնց հղում է անում հոդվածի հեղինակը՝ Լև Ասկերովը․
«Ես չգիտեմ, թե արխիվային ինչ նյութերի մասին է խոսքը: Հատուկ ծառայությունները հավանաբար ունեն տարբեր նյութեր: Թե որքանով են դրանք լուրջ, որքանով է 5 կոպեկի հասարակ մատնություն, դժվար է ասել: Մենք գիտենք, թե ինչպես է ներկայում խեղաթյուրվում պատմությունը և ոչ միայն 20-րդ դարի: Եվ մենք հասկանում ենք, որ այն, ինչ հարմար է, կարելի է գտնել արխիվներում, և այս կամ այն նյութերն առանձին գործերում, կարելի է վերցնել և օգտագործել»։
Հայաստանի դեսպանը հավելել է, որ դիմել է ոչ միայն Ռուսաստանի դատախազությանն, այլև Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայություն («Роскомнадзор»):
«Ամեն դեպքում լրատվամիջոցն ինչ-որ մասով պատասխանատվություն է կրում այս կամ այն տեղեկատվության համար: Ելնելով պատասխանատվությունից՝ պետք է հասկանալ, որ այս դեպքում խոսքը սովորական զրպարտության, միմյանց նկատմամբ ատելության հրահրման մասին է, այդ իսկ պատճառով ես դիմել եմ դատախազությանը։ Ոչ միայն ես, այլև շատ հայկական հասարակական կազմակերպություններ»,- նշել է դեսպանը:
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...