Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին՝ ազատ չարձակել Համբիկ Սասունյանին
Թուրքիայի արտգործնախարարությունը ԱՄՆ-ից պահանջել է ազատ չարձակել լիբանանահայ Համբիկ Սասունյանին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանելու մեղադրանքով։
Թուրքիայի ԱԳՆ-ի թվիթթերյան պաշտոնական էջում հետյալ հայտարարությունն է հրապարակվել․ «Կոչ ենք անում ԱՄՆ-ի համապատասխան մարմիններին՝ ազատ չարձակել մեր գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին սպանած Սասունյանին»։ Ըստ հայտարարության՝ Սասունյանի ազատ արձակումը կարող է վատ նախադեպ լինել պաշտոնատար անձանց դեմ բռնության տարածման առումով, հայտնում է ermenihaber-ը։
Նշենք, որ 2019թ․ դեկտեմբերի 29-ին Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության պայմանական ազատ արձակման հարցերով խորհուրդի որոշմամբ Սասունյանին պայմանական ազատ արձակվելու հնարավորություն էր տրվել։ Իսկ արդեն 2020թ․ հունվարի 27-ին տեղի ունեցած նիստում, չնայած Թուրքիայի բոլոր հորդորներին ու հայտարարություններին, Համբիկ Սասունյանին ազատ արձակելու որոշում է կայացվել։ Որոշումը դեռ պետք է հաստատվի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից, բացի այդ՝ այն ենթակա է նաև բողոքարկման։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանը սպանվել էր 1982թ․ հունվարի 28-ին՝ սեփական մեքենայում՝ կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ։ Սպանության պատասխանատվությունը ստանձնել էր «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը։ Հանցագործության իրականացման մեջ մեղադրանքով 1982թ․ ցմահ ազատազրկման էր դատապարտվել խմբի անդամ Համբիկ Սասունյանը, սակայն նա չէր ընդունել իր մեղքը։ Միայն 20 տարի անց՝ 2002թ․, պայմանական ազատ արձակման հնարավորություն ստանալու հեռանկարով Սասունյանը ընդունել է հանցագործության մեջ իր մասնակցությունն ունենալու հանգամանքը՝ ցավակցելով Արըքանի հարազատներին։
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...