Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները փրկել են 20-ամյա աղջկան, ով 7-րդ հարկից ընկել և հայտնվել էր հարևանի լվացքի պարանի վրա
Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Սուրենյանց փողոցի բարձրահարկ շենքերից մեկի 7-րդ հարկի բնակիչն անզգուշաբար ընկել է և հայտնվել է 6-րդ հարկի հարևանի լվացքի պարանի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատն ու ավտոսանդուղք։
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Արթուր Վելյանի գլխավորությամբ։ Փրկարարներն ավտոսանդուղքի օգնությամբ ու հատուկ ճոպաններով անվտանգ իջեցրել են 20-ամյա Ք. Ա-ին ու մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և նրան տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանւթյան Քանաքեռ-Զեյթոինի բաժնի հերթապահ խումբը՝ ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել է նաև փրկարար-հոգեբանը։ Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթոինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...