ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեք նեղանա չէ՞, մի հատ տուպոյ վարչապետ ունենք․ Չեքիջյանը՝ վարչապետին
ԻՆչպես արդեն հայտնել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ծննդյան 91-ամյակի առթիվ այցելել էր մաեստրո Հովհաննես Չեքիջյանին։
Մաեստրոն նշեց, որ այդ տարիքում անգամ կարողանում է մեքենա վարել, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանն ասաց, որ կարողանում է նաև գնումներ անել. «Առևտուր անում եք, խանութում էլ անձամբ հանդիպել ենք ձեզ»։
Փաշինյանը ևս հիշեց այդ հանդիպումը, իսկ Չեքիջյանը նեղսրտելով հավելեց. «Հա ճիշտ է, այն ժամանակ ես էլ անթրաշ էի»։
Չեքիջյանը նշեց, որ 100 տարեկան դառնալուն իրեն մնաց 9 տարի և դիմելով վարչապետ Փաշինյանին ասաց. «Ասեմ չեք նեղանա չէ՞, մի հատ տուպոյ վարչապետ ունենք, ասում էր մինչև 101 տարեկան թոշակի չպիտի գնաք»։ Հետո Փաշինյանին հարցրեց հիշո՞ւմ եք, վարչապետը սկզբում չհիշեց, սակայն երբ Չեքիջյանը վարչապետին ավելի մանրամասն ներկայացրեց դեպքը՝ Փաշինյանը արձագանքեց. «Հա, ճիշտ ա, հասկացա ինչի մասին է խոսքը»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...