Գյումրիի բյուջեի հանրային քննարկում` դատարկ դահլիճում
Ավագանու 5 անդամ, բաժնի 1 պետ, հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ:
Գյումրիի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը միայն այսքանին էր հետաքրքրել: Մինչև քննարկման ավարտը դահլիճի աթոռների մեծ մասը դատարկ մնաց: Այդուհանդերձ, քաղաքային բյուջեի գլխավոր թվերը հրապարակվեցին` 3 մլրդ 992 մլն 6 հազար դրամ, որից 2 մլրդ 381 մլն 8 հազար դրամը պետական դոտացիան է, այսինքն` Գյումրիի քաղաքապետարանի հավաքագրումները կազմելու են 1 մլրդ 610 մլն դրամ:
Այս գումարից 2020-ին, այս տարվա համեմատ ավելի շատ՝ 504 մլն դրամ աշխատավարձի ֆոնդ են պլանավորել` նվազագույն աշխատավարձն է բարձրանում: Բյուջեում եկամուտների աճ են կանախատեսում: Սա ի հաշիվ քաղաքում շահագործվող մեքենաների ավելացման: Ավելացրել են մանկապարտեզներին հատկացվող ֆինանսավորումը: 693 մլն դրամ է կազմելու 25 մանկապարտեզների աշխատավարձի ֆոնդը, կոմունալ ծախսերը, նաև սննդի գումարները: Ավելացել են նաև փողոցաշինության հատկացումները: Առանձին հոդվածներով գումարներ են հատկացրել փողոցաշինական ծրագրերի նաև արդեն կատարված աշխատանքների վարկային պարտավորությունները կատարելու համար: Խոսքը ՎԶԵԲ-ի վարկի մասին է:
«Մենք ունենք վարկի սպասարկում, նախատեսված է 62.8 մլն դրամ: Սա ՎԶԵԲ-ի վարկի տոկոսն է: Սա առայժմ նախատեսված է, պարտադիր չէ, որ հենց այսքան ծախսենք: Մենք 2019 թվին էլ ենք նախատեսել, բայց վարկի մարում չենք կատարել, որովհետև պիտի պահանջվի: Ծրագիրը դեռ ընթացքի մեջ է: Ճանապարհաշինության համար նախատեսված է 415 մլն դրամ»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:
Փողոցաշինական ծրագրերի հատկացումները կավելանան, բայց արդեն պետական ֆինանսավորման հաշվին: 2020-ի սուբվենցիոն ծրագրերը բյուջեում հաշվարկված չեն` 411 մլն դրամ բաժին են հանել աղբահանության, 75 մլն` կանաչապատման, 22 մլն դրամ` թափառող շների վնասազերծման աշխատանքներին: Թվերի լեզվով ոչ միայն գումարներն են ներկայացված, այլև քաղաքում թափառող շների թիվն ու հաշիվը:
Քաղաքապետարանը մրցույթ հայտարարել էր շների ստերջացմամբ զբաղվող կազմակերպություն ընտրելու համար: Գյումրիում նման կազմակերպություն չկա, մայրաքաղաքից եկողներին էլ մրցութային պայմանները հարմար չեն: Արդեն թվով 4-րդ մրցույթն են հայտարարելու, քաղաքապետարանը, իր հերթին, այլ տարբերակ է մտածել:
«Երևի մեկ անգամ էլ մրցույթ կհայտարարենք և մրցութային պարամետրերը կփոխենք` մատչելի դարձնելու համար որոշ կազմակերպությունների համար: Եթե մրցույթում դարձյալ չեղավ շահող կազմակերպություն, հաջորդ ելքը` պետք է ստեղծենք համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ինչպես Երևանում թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն է»,- տեղեկացրել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը:
Արդեն հաշվարկել են, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ունենալու համար բյուջեից 60 մլն դրամ կպահանջվի: Իսկ կձևավորվի՞ այդ կառույցը, թե՞ ոչ, պարզ կդառնա տարեվերջին` հերթական մրցույթից հետո:
Նույն ժամանակահատվածում էլ բյուջեն կներկայացվի ավագանու հաստատմանը:
Նմանատիպ հոդվածներ
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...