ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձը բերման է ենթարկվել ու ձերբակալվել
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել, ըստ որի՝ ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։
«Շեկո» մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։
Միջոցառումները շարունակվում են միջադեպի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերևից հրամանը ստացել են չեզոքացնել, թող ձերբակալեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այսօր խուզարկություն են...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՈՒՂԻՂ. Փաշինյանը հանդիպում է Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Սիս գյուղում է, որտեղ հանդիպում է Սիսի բնակիչների հետ։ Վարչապետը մասնակցելու է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը։Հիշեցնե...