7-րդ գումարման ԱԺ-ի «լուռ» պատգամավորները. հրապարակվել են տվյալներ
7-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության գրեթե 1 տարվա ընթացքում 132 պատգամավորներից 19-ը հարց չեն տվել ու ելույթ չեն ունեցել: «Լուռ» պատգամավորներից 11-ը «Իմ քայլը» խմբակցությունից են, 7-ը՝ «Բարգավաճ Հայաստանից», 1-ը՝ «Լուսավոր Հայաստանից»: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ 2019 թ. հունվարի 14-ին նորընտիր ԱԺ-ն հրավիրեց իր առաջին նիստը: 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանն ավարտվելու է 2019 թ. դեկտեմբերի 20-ին, իսկ 4-րդ նստաշրջանը մեկնարկելու է 2020 թ. հունվարի 20-ին: Այսինքն՝ ԱԺ-ի գործունեության 1 տարին լրանալուն մնացել է 10 օր:
«Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորից 11-ը ելույթ չեն ունեցել և հարց չեն տվել.
1 - Աթաբեկյան Վարդան – 0 հարց, 0 ելույթ
2 - Ասատրյան Մաթևոս - 0 հարց, 0 ելույթ
3 - Գևորգյան Գոռ – 0 հարց, 0 ելույթ
4 - Թևոնյան Սեդրակ - 0 հարց, 0 ելույթ
5 - Հակոբյան Երջանիկ - 0 հարց, 0 ելույթ
6 - Ղալումյան Վահե - 0 հարց, 0 ելույթ
7 - Միխայիլով Արսեն - 0 հարց, 0 ելույթ
8 - Պետրոսյան Արտաշես - 0 հարց, 0 ելույթ
9 - Սարուխանյան Կարեն - 0 հարց, 0 ելույթ
10 - Հակոբ Սիմիդյան (խմբակցության քարտուղար) - 0 հարց, 0 ելույթ
11 - Քոչարյան Անդրանիկ – 0 հարց, 0 ելույթ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության 26 պատգամավորից 7-ը ելույթ չեն ունեցել և հարց չեն տվել.
1 - Աղաբաբյան Արայիկ – 0 հարց, 0 ելույթ
2 - Էդուարդ Բաբայան – 0 հարց, 0 ելույթ
3 - Գևորգյան Քաջիկ - 0 հարց, 0 ելույթ
4 - Հայրապետյան Ջանիբեկ - 0 հարց, 0 ելույթ
5 - Մանուկյան Դավիթ - 0 հարց, 0 ելույթ
6 - Սողոմոնյան Սողոմոն - 0 հարց, 0 ելույթ
7 - Ստեփանյան Տիգրան - 0 հարց, 0 ելույթ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության 18 պատգամավորից ելույթ չի ունեցել և հարց չի տվել 1 պատգամավոր.
1 - Ստեփանյան Ռուբիկ – 0 հարց, 0 ելույթ:
1 կամ 2 ելույթ ունեցած ու հարց տված պատգամավորների թիվը նույնպես բավականին մեծ է: Պասիվության հարցում կրկին առաջատարը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են: Շուրջ 1 տարվա ընթացքում «Իմ քայլից» 16 պատգամավոր 1 կամ 2 ելույթ է ունեցել կամ հարց է տվել, 4-ական պատգամավորներ՝ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից:
«Իմ քայլը» խմբակցություն. Ավետիսյան Ալեքսանդր (2 հարց, 0 ելույթ), Բաքոյան Ռուստամ (2 հարց, 0 ելույթ), Բոշյան Արման (1 հարց, 0 ելույթ), Գասպարյան Տաթևիկ (1 հարց, 0 ելույթ), Գրիգորյան Հռիփսիմե (2 հարց, 0 ելույթ), Հակոբյան Հրաչյա (1 հարց, 1 ելույթ), Հասանով Կնյազ (1 հարց, 0 ելույթ), Հովհաննիսյան Վահե (2 հարց, 0 ելույթ), Մեխակյան Արգիշտի (0 հարց, 1 ելույթ), Մկրտչյան Արեն (1 հարց, 1 ելույթ), Մկրտչյան Կորյուն (2 հարց, 0 ելույթ), Մովսիսյան Սերգեյ (1 հարց, 1 ելույթ), Նազարյան Լենա (0 հարց, 2 ելույթ), Սանդիկով Ալեքսեյ (1 հարց, 0 ելույթ), Փաշինյան Սիփան (1 հարց, 1 ելույթ):
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն. Առուստամյան Նորա (1 հարց, 0 ելույթ), Դալլաքյան Արթուր (0 հարց, 2 ելույթ), Ծառուկյան Գագիկ (0 հարց, 1 ելույթ), Ղուկասյան Վարդան (1 հարց, 1 ելույթ):
«Լուսավոր Հայաստան» խմբակցություն. Ալեքսանյան Սարգիս (1 հարց, 0 ելույթ), Այվազյան Հրանտ (2 հարց, 0 ելույթ), Անդրեասյան Էդվարդ (1 հարց, 0 ելույթ), Հարություն Բաբայան (1 հարց, 0 ելույթ), Մինասյան Սարիկ (1 հարց, 0 ելույթ):
7-րդ գումարման ԱԺ-ում ամենից շատ հարցեր տված և ելույթներ ունեցած պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանն է: Նա ԱԺ նիստերին միասին 124 հարց է տվել և ելույթ է ունեցել: Երկրորդ ամենաակտիվ պատգամավորը կրկին ԲՀԿ-ից է. Սերգեյ Բագրատյանը 77 հարց է տվել և ելույթ ունեցել: Երրորդը՝ «Իմ քայլից» Արտակ Մանուկյանն է՝ 62 հարցով և ելույթով, չորրորդը՝ ԲՀԿ-ից Արման Աբովյանն է, հինգերորդը՝ «Իմ քայլից» Սուրեն Գրիգորյան է՝ համապատասխանաբար 54 և 39 հարցերով և ելույթներով:
Ազգային ժողովի պատգամավորներից ամենաշատ՝ 179 անգամ բացակայել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Երկրորդ ամենաշատ բացակայած պատգամավորը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է՝ 172 բացակայությամբ, երրորդը՝ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցությունից Լենա Նազարյանը՝ 169 բացակայություն: Բացակա ունեցողների հնգյակը եզրափակում են ԲՀԿ-ից Վարդան Ղուկասյանը՝ 156 և «Իմ քայլից» Գայանե Աբրահամյանը՝ 151:
Համաձայն «2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ: ԱԺ պատգամավորի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 10 է, հետևաբար՝ նրանց ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ՝ ներառյալ հարկերը: Իսկ հարկվելուց հետո պատգամավորի, այսպես ասած, «մաքուր» աշխատավարձը կազմում է մոտ 470 հազար դրամ:
Ինչպես հայտնի է, պատգամավորները, բացի աշխատավարձից, նաև աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևավճար են ստանում՝ 198 420 դրամ: Եթե այս պարգևավճարից հանենք հարկերը՝ 55 557 դրամը, ստացվում է 142 863 դրամ:
Այսինքն՝ պատգամավորներից շատերը «լուռ» նստելու համար պետական բյուջեի միջոցներից ստանում են 612 հազար դրամ աշխատավարձ և պարգևավճար:
Նմանատիպ հոդվածներ
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...