Ռամզան Քադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա առթիվ
Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծննդյան 40 ամյակն է:
Այս կապակցությամբ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը շնորհավորել է Վանեցյանին՝ Instagram-ի իր միկրոբլոգում գրելով. «Սիրելի բարեկամներ, Այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի հոբելյանն է: Չնայած երիտասարդ տարիքին Արթուր Վանեցյանը ստացել է գերազանց կրթություն և գեներալի զինվորական կոչում: Նա հետևողաբար պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում, որը ղեկավարել է 2018 թվականից: Համոզված եմ, որ Արթուր Վանեցյանը հանդիսանում է ռուս ժողովրդի մեծ ընկերը և Հայաստանի և Ռուսատանի հարաբերությունները ամրապնդելու կողմնակիցն է: Անկեղծ շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ քաջ առողջություն և հաջողություններ»:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստի...
Ճանապարհները Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցան...
Մառախուղ, մերկասառույց, շինարարական աշխատանքներ. ճանապարհները Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարա...
Մեկ օր ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Լանջազատ-Երասխ» մայրուղային ջրատարի...