ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հայերը թույլ չեն տվել ադրբեջանցիներին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման մասին ռեպորտաժ պատրաստել
Համացանցում հայտնվել է տեսանյութ Ռուսաստանի Արմավիր քաղաքից, որտեղ տեղի հայերը զրուցում են Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման վերաբերյալ ռեպորտաժ պատրաստել փորձող ադրբեջանցիների հետ:
Ինչպես նշվում է տեսանյութի նկարագրության մեջ, ադրբեջանցիները, որոնք նշել են, թե իրենք լրագրողներ են, ցանկացել են սադրիչ տեսահոլովակ նկարահանել հայկական եկեղեցու տարածքում, որտեղ նախկինում կանգնեցված էր հուշատախտակ, սակայն նրանց թույլ չեն տվել դա անել:
«Ինչո՞ւ ես ստում և սադրանքի դիմում: Կարող ես պատասխանել՝ ինչո՞ւ ես դա անում: Քեզ դո՞ւր է գալիս, որ քա տանը պատերազմ է: Եվ դու գալիս ես մեր տուն և պատերազմում»,- հայերից մեկն ասել է ադրբեջանցուն:
Ադրբեջանցիներն այդպես էլ չեն կարողացել պատասխանել և քարացած կանգնել են: Խոսակցությունից պարզ է դարձել նաև, որ նրանք ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի քաղաքացիներ են:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Փաշինյանը հանդիպում է Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Սիս գյուղում է, որտեղ հանդիպում է Սիսի բնակիչների հետ։ Վարչապետը մասնակցելու է...
Բաքու մեկնած 3 լրագրողներից մեկը Արտյոմ Երկանյանն էր. ինչ են տեսել ու լսել լրագրողներն այնտեղ (տեսանյութ)
Նոյեմբերի 17-21-ը հայ լրագրողների խումբ էր այցելել Ադրբեջան: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայա...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերևից հրամանը ստացել են չեզոքացնել, թող ձերբակալեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այսօր խուզարկություն են...