«Ժողովուրդ». ՊՆ-ը բացասական եզրակացություն է տալու
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Թերթի տեղեկություններով՝ ՊՆ-ն մտադիր չէ երկարացնել այն օրենքի ժամկետը, որով 27 տարին լրացած բանակում չծառայածները, որոշակի գումար վճարելով ազատվում էին քրեական պատասխանատվությունից: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնությունը նոյեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Նրանք առաջարկում են, որ օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվեն ոչ միայն մինչև 2017-թվականը 27 տարին լրացածները, այլ նաև այն չծառայածները, որոնց 27 տարին լրացել է մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը: Բայց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը թերթի հետ զրույցում ասել է. «Անկախ այն հանգամանքից, որ արդեն նման նախագիծ կրկին դրված է շրջանառության մեջ, Պաշտպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տալու»:
Այսինքն՝ ծառայության չներկայանալով՝ մինչև քրեական պատասխանատվության ժամկետը (32 տարին) լրանալը Հայաստան գալու դեպքում մինչև 3 տարի քրեական պատասխանատվություն է նախատեսվում: Այս օրենքի ժամկետը նախկինում, հիշեցնենք, մի քանի անգամ երկարացվել է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...