Ազգային ժողովի 22 պատգամավոր Երևանում բնակվում է վարձով՝ պետության հաշվին. Irakanum

Ազգային ժողովի 22 պատգամավոր Երեւանում բնակվում է պետության հաշվին: Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է ԱԺ աշխատակազմին ուղարկված գրավոր հարցումի պատասխանից: Յուրաքանչյուր պատգամավորի տրվում է 100 հազար դրամ՝ մեկ ամսվա համար:

Այս դեպքում 22 պատգամավորներից յուրաքնչյուրին տրվող գումարը 7-րդ գումարման խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում կազմելու է 6 մլն դրամ, իսկ 22 պատգամավորինը միասին լինում է 132 մլն դրամ: Սա համարժեք է 275 հազար ԱՄՆ դոլարի: Եվ պատգամավորներին սա տրվում է այն դեպքում, երբ նրանք ստանում են 660 հազար դրամ աշխատավարձ եւ բարձր պարգեւավճարներ: 

 

Պետության հաշվին ապրող պատգամավորներն են. «Իմ քայլը» խմբակցությունից՝ Կնյազ Հասանով, Արսեն Միխայելով, Կարեն Սարուխանյան, Հովիկ Աղազարյան, Վաղարշակ Հակոբյան, Մաթեւոս Ասատրյան, Ռուստամ Բաքոյան, Վահե Ղալումյան, Լիլիթ Ստեփանյան, Արփինե Դավոյան, Թագուհի Ղազարյան, Սերգեյ Մովսիսյան, Արամ Խաչատրյան: «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյան, Սարգիս Ալեքսանյան, Սրբուհի Գրիգորյան, Արմեն Եղիազարյան, Կարեն Սիմոնյան, Աննա Կոստանյան, Սարիկ Մինասյան, Հրանտ Այվազյան, իսկ ԲՀԿ-ից միայն Կարինե Պողոսյանն է: