Ալիեւի հետ առաջին շփման ժամանակ դավադրություն եմ կազմակերպում․ վարչապետը՝ ասեկոսեների մասին
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կարճ ժամանակ առաջ տարածված այն թեզին, թե Դուշանբեում վերելակի մեջ ինքն Ալիևի հետ գաղտնի դավադրություն է ծրագրել: Ըստ ասեկոսեների՝ դրան ականատես է եղել անվտանգության պատասխանատու Գրիգորի Հայրապետովը, դրա համար էլ վարչապետը նրան առաջարկել է իր դիմումի համաձայն դուրս գալ աշխատանքից:
«Ուրեմն, ըստ խոսակցությունների ես էնքան ապաշնորհ դավադիր եմ, էնքան անխելք դավադիր եմ, որ նախ Ալիեւի հետ առաջին իսկ շփման ժամանակ դավադրություն եմ կազմակերպում, եւ երկրորդ՝ դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա եւ Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությամբ: Մարդ, որի հետ ես շփվել եմ 4 ամիս, որն իմ թիկնապահն է եղել 4 ամիս, բայց դրանից առաջ 10 տարի Քոչարյանի, 10 տարի՝ Սարգսյանի թիկնապահն է: Էսքանից հետո, դավադիր պայմանավորվածության վկա լինելու դեպքում ես նրան կաշխատեի ինձ ավելի մոտ պահել, ոչ թե հեռացնել պաշտոնից, որ ազատ մարդ լինի եւ որտեղ ինչ ուզի պատմի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայրապետովն ինքն է ազատման դիմում ներկայացրել, և որ այն կապ չունի վերելակում նրա գտնվելու հանգամանքի հետ։ «Նա աշխատանքից ազատվել է իմ որոշմամբ, սակայն սեփական դիմումով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...