Կառավարությունն Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում 100 տոկոսանոց թափանցիկ է աշխատում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման համար ծախսված 400 հազար դոլարին: Լրագրողի դիտարկմանը նշված գումարի վատնման մասին՝ Փաշինյանն արձագանքել է` ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտ բացահայտելու համար:
«Ես չեմ կարծում, թե հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել «վատնված»: Սկսած առաջին օրվանից՝ Կառավարությունն Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում 100 տոկոսանոց թափանցիկ է աշխատում, հրապարակային:
«Էլարդի» հետ սկայպ-կոնֆերանսի ընթացքում նաև այլ հանգամանքներ պարզվեցին, պարզվեց՝ այդտեղ կա որոշակի բանավեճ, նաև «Էլարդի» եզրակացությունը և ասածը այն էր, երբ ես իրենց հարց տվեցի, թե՝ ձեր առաջարկած պայմաններում երաշխավորո՞ւմ եք անվտանգությունը և այլն, ասացին, որ բոլոր դեպքերում անվտանգության երաշխավորը «Լիդիան» ընկերությունն է»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...