Սկսում ենք Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու՝ իմփիչմենթի, գործընթաց․ Աղեկյան
Մեր թիմի բոլոր անդամները ենթարկվում են բռնաճնշումների, նույնիսկ իմ տան մոտ ոստիկանության օպերլիազորները հսկողություն են իրականացնում եւ այդ մասին զեկուցում համապատասխան անձանց:
Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար Սոնա Աղեկյանը:
«Շենգավիթի վարչական շրջանի 26-ամյա ղեկավարը մասնակցում էր ինձ բերման ենթարկելու օպերացիային: Ինձ ապօրինաբար տարան ոստիկանության բաժին, 3 ժամից ավելի պահեցին, ես վերցրել եմ փաստաթղթերը, որ զեկուցագրում ամեն ինչ գրված է, այդ ամենը սուտ , եւ ես դիմելու ենք Եվրոպական դատարան»,-ասաց նա:
Աղեկյանը նաեւ տեղեկացրեց, որ իրեն դատի է տվել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը.
«Հայկ Մարությանը պարզել է, որ ունի արժանապատվություն եւ դա, ըստ նրա, արժե 2 մլն դրամ: Նա շատ լավ գիտի, որ ես իմ խնամքի տակ ունեմ երկու անչափահաս երեխա, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մայր, ինքը ֆինանսապես ցանկանում է ինձ ճնշել, որ լռեցնի, բայց չի կարող:
Քանի որ շարժական եւ անշարժ գույք չունեմ, որի վրա հնարավոր լինի բռնագանձումը տարածել, երեկ հասկացա, որ Հարկադիր կատարման ծառայությունը պետք է գույքագրում կատարի՝ երեխաներիս ու մայրիկիս հագուստը գա, գնահատի, որպեսզի փոխհատուցեն Հայկ Մարությանի արժանապատվության երկու միլիոն դրամը»,-ասաց նա ու դիմեց Մարությանին.
«Իմ զգեստներից մի քանիսը, որոնք համապատասխանեն ձեզ, ձեր չափսերին, ես դրանք առանձնացրել եմ: Իմ ներքնազգեստները, որ ճանյակավոր են հատուկ ձեզ համար, դուք դա սիրում եք այդպիսիք կրել, կարմիր շրթներկեր ունեմ: Դրանք բոլորը կներկայացնեմ ձեզ»:
Սոնա Աղեկյանը հավելեց, որ սկսում են Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու՝ իմփիչմենթի, գործընթաց:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...