Քաղաքականություն

«Ժողովուրդ». Սերգո Երիցյանի որդին չի պատժվի «չիշիկ խմելու» կոչի համար

WRed 219 դիտում
«Ժողովուրդ». Սերգո Երիցյանի  որդին չի պատժվի «չիշիկ խմելու» կոչի համար

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին չեն պատժի:

 

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատարանների մուտքը փակելու հայտնի ակցիայի մասին դատավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ շատ սիրելի՛ ընկերներ, լսել եմ` այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել: Իսկույն ՉԻՇԻԿ խմե՛ք, ասում են` օգնում ա»: Այս քայլի համար դատավորի նկատմամբ վարույթ էր հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից: Ըստ էության, դատավոր Երիցյանը ներկայացել է հանձնաժողով ու ներկայացրել է իր արդարացումները՝ հայտնի հայտարարության վերաբերյալ:

 

Իսկ, ահա, հանձնաժողովը որոշել է նրան չպատժել եւ նրա հարցը չուղարկել ԲԴԽ: Նկատենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն` դատավորի այս հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ «չիշիկ են լցրել» տարայի մեջ եւ տարել են ԲԴԽ-ի դիմացը: Դատելով իրավիճակից` եթե խոսում ենք դատական համակարգի ինքնամաքրման մասին, ապա այս դեպքը չպետք է անպատիժ մնար, սակայն էթիկայի հանձնաժողովը որոշեց, որ կատարվածում որեւէ արտառոց բան չկա»:

 

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250