Ճնշումների քանակը չկառավարելու և չնվազեցնելու դեպքում Սևանի խնդիրները գնալով կխորանան. նախարար Էրիկ Գրիգորյան
Սևանա լճի մակարդակը երեկվա դրությամբ 4 սմ-ով ավելի էր, քան նախորդ տարի նույն օրը: Սա մոտավորապես 50 մլն խմ ավելի ջուր է կազմում, այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Եվ սա չնայած նրան, որ այս տարի ունեցել ենք 100 մլն խմ ավելի գոլորշիացում և 40 մլն խմ պակաս տեղումներ: Եվ եթե այս թվերը լինեին միջին վիճակագրականին մոտ, ապա այս պահին կունենայիքն ոչ թե 4 սմ-ով ավելի ջուր, այլ ևս մոտ 10 սմ-ով ավելի: Ինչո՞ւ եմ ես քանակի մասին խոսում, որովհետև քանակն անմիջական կապ ունի որակի հետ: Խնդիրներն առաջացել են այն ժամանակ, երբ քանակի և լճի ծավալի հետ սկսել են տարբեր գործողություններ իրականացնել»,- ասաց նախարարը:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ 2007 թվականից սկսած լճում անշեղորեն աճում է որոշակի օրգանական նյութերի և, մասնավորապես, ֆոսֆորի պարունակությունը, որը խախտում է հավասարկշռությունը: «Մի կողմից մենք ունենք խնդիր, որ մասսայական կեղտաջրեր են լցվում լիճ: Եվ այդ կեղտաջրերը լցվում են Գեղարքունիքի մարզի համարյա բոլոր համայնքներից, բացառությամբ ավելի ցածր գոտում գտնվողներից: Եթե մենք ունենք 94 համայնք, դրանցից հանենք Սևանն ու Ճամբարակը և ևս մի քանի գյուղ, ապա մնացած բոլոր համայնքներից կեղտաջրերն առանց մաքրվելու ուղղակի լցվում են Սևանա լիճ»,- ասաց նա:
Լճի որակի վրա մեծ ազդեցություն ունի նաև անասնապահությունը: Մյուս խնդիրը, ըստ նախարարի, ափամերձ հատվածների ոչ պատշաճ մաքրման աշխատանքներն են, որոնք իրականացվել են նախկինում և որոնց մասով հարուցված քրեական գործեր կան: Որոշակի ճնշում կա ցանցավանդակային տնտեսությունների կետերից արտազատվող ֆոսֆորի գործոնով պայմանավորված:
«Եվ մեկ էական փաստ նույնպես կա, որը շատ չի բարձրաձայնվում, դա կոմունալ կենցաղային աղբն է, որը այդ բոլոր համայնքների կողմից լցվում են գետերի հուներ, և հետո այդ ամբողջ նյութերը լցվում են Սևանա լիճ: Այսինքն՝ այս ամբողջ գործոնների համագումարը հանգեցրել է այս իրավիճակին»,- նշեց նա:
Ըստ նախարարի՝ քայլեր արդեն արվում են՝ երեք քաղաքների կեղտաջրերի կայանների կառավարման մասով նախարարությունն ուսումնասիրություններ է իրականացվել, փոխանցվել է վարչապետի աշխատակազմ: Արդեն հանձնարարական է տրված Տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի նախահաշիվները կազմեն և սկսեն այդ մաքրման կայանների կառուցման աշխատանքները: Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում գետերի հուներն ու գետաբերանները մաքրելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...
Բաղրամյան պողոտայում և ԱԺ այգում պատրաստվում են Վարդավառին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում այսօր առանձնահատուկ նշվում է Վարդավառի տոնը։ Բաղրամյան պողոտայում նախա...
Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հեծանվաերթի մեկնարկից առաջ և կից գ...