«Ժողովուրդ». Противно. դատավորների ընդհանուր ժողովին դուռը շրխկացրել և դուրս է եկել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում երեկ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, թեժ է անցել: Նախ՝ «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում հայտնել էր, որ դատավորներից ոմանք ցանկանում են նիստը դռնբաց անցկացնել, սակայն երեկ զգալի մասը դեմ է եղել, եւ նիստը դռնփակ է անցկացվել, եւ այդ հանգամանքը դժգոհությունների առիթ է դարձել, վերջիններս միմյանց հետ զրուցելիս դժգոհում էին, թե իրենց վեթինգի ենթարկողները պետք է հենց իրենք վեթինգի ենթարկվեն:
Ինչեւէ, առաջինը հայտնի դարձավ Նախշուն Տավարացյանի անունը, եւ նրա երդման ելույթի ժամանակ դատավոր Զարուհի Նախշքարյանը դուրս եկավ սենյակից, դուռը շրխկացրեց՝ նետելով՝ противно:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, թե ինչու, ինչից է դժգոհ, սակայն հրաժարվեց մեկնաբանել իր պահվածքի պատճառները:
Հավելենք, որ բացի Տավարացյանից, ԲԴԽ անդամներ դարձան Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...