«Ժողովուրդ». Ինչպես է Արսեն Թորոսյանի ընկեր DJ Վակցինան օգտվում պետբյուջեից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մշտապես քննադատվել են այն չինովնիկները, ովքեր օգտագործել են իրենց անձնական կապերը եւ պետական բյուջեն ծառայեցրել անձնական կապերի ընդլայնման կամ ընկերական հարաբերությունների ջերմացման համար:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը վերջերս բացահայտեց մի այդպիսի դեպք, որը նոր Հայաստանում այնքան էլ օրինաչափ երեւույթ չէ: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը Արուսիկ Մկրտչյանի՝ Dj Վակցինայի հիմնադրած «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» ընկերության հետ պայմանագիր է կնքել եւ մոտ 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել նրան:
Նշենք, որ Dj Վակցինան հաճախ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին գովերգում: Հենց պայմանագրի կնքման օրն էլ կիսվել էր մի քաղաքացու գրառումով, որը նշել էր, թե շատ է ցանկանում, որ Թորոսյանը ՀՀ վարչապետ դառնա: Եւ այս իրավիճակում հարց է ծագում` արդյոք նախարարը պետական միջոցները դիջեյին հատկացրել է իր փիառն անելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին ի պատասխան Արուսիկ Մկրտչյանն արձագանքեց. «Ոչ, իհարկե: Բացարձակ… ինչի մասին է խոսքը: Իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական տիրույթն է, որտեղ ես իրավունք ունեմ յուրաքանչյուր ինֆորմացիա տեղադրելու, ինչպես եւ Դուք: Եթե հարցեր ունեք ծրագրի հետ կապված, թե ինչ է նկարահանվելու, ինչի համար է ուղղված այդ գումարը, գրավոր ուղարկեք, կպատասխանեմ»:
Այսպիսով, արձանագրենք, որ DJ Վակցինան լինելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյաանի ընկերը (համենայնդեպս, իրենց համատեղ լուսանկարներն այդ մասին են վկայում) օգտվում է ՀՀ պետական բյուջեից: Իսկ թե այս երեւույթը ով ինչպես կմեկնաբանի, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...