Թբիլիսի–Երեւան ավիատոմսերը թանկացել են. ՀՀ-ում լիազոր մարմինները տեղյակ չեն
Թբիլիսիից Երեւան եւ հակառակ ուղղությամբ ավիատոմսերը մի քանի անգամ թանկացել են, գրել է գրել է aliq.ge-ն
Վրացական ավիափոխադրող Georgian Airways ընկերության պաշտոնական էջում առաջիկա չվերթը՝ հուլիսի 10-ին է, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը՝ էկոնոմ կարգով՝ 800 լարի է (մոտ 280 դոլար), առաջին կարգով՝ բիզնես կարգով՝ 1230 լարի (մոտ 430 դոլար): Հարկ է նշել, որ մեկ ամիս առաջ նույն ուղղությամբ ավիատոմս կարելի էր ձեռք բերել մոտ 100 դոլարով:
Քաղաքավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթիկ Ռեւազյանը NEWS.am-ի հետ զրույցում նախ հարցրել է, թե արդյոք ուսումնասիրություն կատարվել է, ապա հավելել, որ կխնդրի կոմիտեի աշխատակիցներին ուսումնասիրություն կատարել. «Մենք այդ ուսումնասիրությունը չենք արել ,անկեղծ ասած, ես կխնդրեմ, որ մեր թիմը ուսումնասիրություն կատարի, կապնվեն ավիաընկերության հետ, որ ավելի հստակ ինֆորմացիա տան գների հետ կապված: Բայց հնարավոր է՝ դա կապված լինի Ռուսաստան–Վրաստան չվերթների փակման հետ, այսինքն՝ պահանջարկի մեծացման հետ, մենք կուսումնասիրենք»։
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...