Քաղաքականություն
Կոտայքի մարզպետին դատի են տվել զրպարտությունը հերքելու պահանջով
WRed
Քաղաքացի Վեներա Գյունյանը դատական հայց է ներկայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։
Գործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Ռոմանոս Պետրոսյանը ընտրատեղամասերից մեկում Վեներա Գյուլինյանի մոտ հայտնաբերել էր անուններով եւ հեռախոսահամարներով ցուցակ ։
Մարզպետը նշել էր, որ Գյուլինյանը գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանի վստահված անձն է եւ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» Աբովյանի ուսանողական խորհրդի ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
WRed
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
WRed
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
WRed
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
WRed