Դուք ռասիստ եք․ Փայլանը՝ թուրք նախկին պատգամավորի՝ հայերի մասին գրառմանը
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանը արձագանքել է այդ երկրի «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին պատգամավոր Սինան Օղանի՝ հակահայկական հայտարարություններին:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, ակնհայտ հակահայկական վարքագիծ ունեցող նախկին պաշտոնյան Twitter-ի իր էջում դժգոհություն էր հայտնել այն առիթով, որ Կարսի, Վանի ու Իգդիրի քաղաքապետարաններում վերջին շրջանում հաճախակիացել են հայկական տարբեր պատվիրակությունների ընդունելությունները:
Նա հայտարարել է, որ այդ երևույթը պատահական չէ՝ մատնանշելով, որ այս երևույթը հատկապես ակտիվացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում այդ քաղաքներում հաղթանակ է տարել քրդամետ կուսակցությունը:
«Ռասիստները, ժողովուրդների միջև բաժանարար գծեր քաշելով, ատելության քաղաքականություն են իրականացնում։ Մինչդեռ դեմոկրատները, խաղաղության կամուրջներ հիմնելով, իմաստազրկում են բաժանարար գծերի գոյությունը։ Դուք ռասիստ թուրք ազգայնամոլ եք։ Մենք հավատում ենք ժողովուրդների եղբայրությանը։ Ու անելու ենք այնպես, որ ժողովուրդներն անպայման գրկախառնվեն»,- Օղանի գրառմանն ի պատասխան մասնավորապես գրել է հայ պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...