Դուք կավելացնեք միայն իմ փաստաբանի ծանրաբեռնվածությունը. Հայկ Սարգսյաննՙ իր անվան հետ կապվող սկանդալի մասին
ԱԺ Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը անդրադարձել է իր անվան հետ շրջանառվող հերթական սկանդալին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախ այս հոդվածի լուսանկարը արվել է 2017թվականին՝ մինչև հեղափոխությունը և, բնականաբար, ոչ Բաղրամյան 26-ում: Ի դեպ, ի՞նչն է արտառոց այդ լուսանկարում միայն վարկաբեկելու մոլուցքով բռնվածը կարող է մեկնաբանել:
Հոդվածում տեղադրված է նաև տեսանյութ, որտեղ մի աղջիկ լուսանկարել է շենքի պատերը դրսից ու ներսից և որոշ մամուլ կոչվածներ որոշել են դա կապել ինձ հետ՝ իբրև Բաղրամյան 26-ը «սարքել են զվարճանքի վայր»:
Տարբեր ժամանակներում արված հազարավոր նկարներ և սելֆիներ կան այդ շենքի ֆոնին և շենքում, որոնք արել են տարբեր առիթներով շենք մտած մարդիկ, կից տեղադրել եմ համացանցից վերցված մի քանի այդպիսի օրինակ:
Կրքոտ պար էիք ասել, հիշեցի՝ ինձ վարկաբեկելու կիրքը ձեզ հանգիստ չի տալիս, բայց ոչինչ, դուք կավելացնեք միայն իմ փաստաբանի ծանրաբեռնվածությունը:
Հանգիստ եղեք, կարող եք ամեն օր սուտ լուրեր գրել, մենք էլ ստիպված ամեն օր դատարան դիմելու փաթեթ կպատրաստենք: Զգուշացնեմ, որ հետո ստիպված եք լինելու դրանց հերքումները կայքի ու թերթի առաջին էջերում տեղադրել»:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...