Չինաստանը Հայաստանի զինված ուժերին սարքավորումներ է նվիրել
Չինաստանը սարքավորումներ է նվիրել Հայաստանի զինված ուժերին։ Դրանք արդեն Հայաստանում են, և այսօր նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ գնացել է զորամասերից մեկը՝ դրանք զննելու համար։
«Հուլիսի 6֊ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուայի հետ այցելել է հանրապետության զորամասերից մեկը։ Դավիթ Տոնոյանը, դեսպանը և ռազմական կցորդը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ շրջել են զորամասում և ծանոթացել Չինաստանի կողմից նվիրաբերված սարքավորումներին։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ժողովրդական հանրապետությանն ակտիվ համագործակցության և աջակցության համար»,- իր ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ինչ սարքավորումների մասին է խոսքը, չի մանրամասնվում։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...