ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկել է վարչապետ Փաշինյանի այցը Վիետնամ
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ: Մայրաքաղաք Հանոյ վարչապետը ժամանել է ուշ երեկոյան:
Այսօր արդեն վարչապետ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ ծաղկեպսակ է դրել Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշարձանին:
Վարչապետի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Վիետնամի հիմնադիր Հո Շի Մինի դամբարանում, Գրականության տաճարում:
Պաշտոնական հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 13։00-ից: Առաջին հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ է։ Առանձնազրույցից հետո երկու երկրների առաջնորդներն ընդլայնված կազմով բանակցություններ կվարեն, ապա Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքը լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ:
Երևանն ու Հանոյը ստորագրելու են կրթության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրեր:
Վաղը Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելու է Վիետնամի Ազգային ժողովի նախագահը, վարչապետը հանդիպում կունենա նաև տեղացի գործարարների հետ:
Նիկոլ Փաշինյանն այցելելու է Հանոյում Հայաստանի դեսպանատուն:
Վիետնամից Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սինգապուր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ www.shantnews.am-ի
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...