ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ մոտ տպավորություն էր, որ ամեն երկրորդ կինը կամ աղջիկը բռնաբարվել է. Շարմազանով
Ստամբուլյան կոնվենցիան ՀՀԿ–ի օրոք Ազգային ժողովի օրակարգ չի մտել, արդիական չի եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ստամբուլյան կոնվենցիան ՀՀԿ–ի օրոք Ազգային ժողովի օրակարգ չի մտել, չի քննարկվել։ Այո, ստորագրվել է, ինչպես ստորագրել են ԵՄ բազմաթիվ երկրներ, որոնք չեն վավերացրել։ Ոչ Մեծ Բրիտանիան է վավերացրել, ոչ Հունաստանը, ոչ Խորվաթիան, ոչ Լատվիան, ոչ Լիտվան։ Միգուցե վավերացրել ենք, որ մենք մեր պատրաստակամությունը ընդդեմ բռնության հայտարարենք որպես պետություն, բայց մենք ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթ ենք մշակել, իմիջիայլոց նախնական փաթեթը խայտառակություն էր, մեր, ՀՅԴ և ԲՀԿ մեր գործընկերների հետ մեզ հաջողվեց նախնական խայտառակ տարբերակը ուղղել։ Մենք ընդունել ենք ընտանեկան բռնության մասին օրենքը՝ հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները և եթե վավերավի Ստամբուլյան կովենցիան, ի չիք կդառնա այդ օրենքը»,–նշեց նա։
Շարմազանովը վստահ է՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը խայտառակություն է։
«Երբ ասում են, թե ձեր օրոք է եղել, մեր օրոք Ազգային ժողով չի մտել, հետո մեր օրոք ամեն չի, որ ճիշտ է եղել, հիմա էլ դուք եք իշխանության, այնպես արեք, որ չվավերացնեք։ Մեր օրոք նախարարները Ստամբուլյան կոնվենցիայի գովաբանման գործընթաց չէին սկսել»,–հավելեց նա։
Տեսանյութըՙ News.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց. ուղիղ միացում ԱԱԾ շենքի մոտակայքից
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին դատարանի վճռի հրապարակումից հետո, երկրորդ նախագահի կողմնակիցները հավաքվել են ԱԱԾ դիմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օ, այնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյան
«Կարծում եմ՝ դուք տեսել եք, որ ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ եր...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...