ՌԴ օդանավային ընկերության այս արհամարաքը պետք է կարգավորել․ պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղ առավոտյան Վարշավայից հասանք Երևան... Երկու բացասական իրողության մասին․․․

 

1. Մոսկվա-Երեվան չվերթն «Աէրոֆլոտը» իրականացրեց ադրբեջանցի օպերային և էստրադային արտիստ Մուսլիմ Մագամայևի անունը կրող օդանավով։ Մեկը կարո՞ղ է պատասխանել՝ ինչպես է կարգավորվելու այս ամենաթողությունը։ Ռուսական օդանավային ընկերության այս արհամարհական վերաբերմունքը պետք է ինչ-որ միջոցներով կարգավորել։

 

2. Զավեշտը շարունակվում է․ ռուսաստանցի սահմանապահները շարունակում են զննել Հայաստանի տարածք մուտք գործած Հայաստանի քաղաքացու անձնագիրը։ Զվարթնոց օդանավակայանում շարունակում են ծառայություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։ Կարծում եմ, որ նոր Հայաստանի կառավարությունը պետք է սույն խնդիրն անպայմանորեն բերիի հայ-ռուսական հարաբերությունների օրակարգ և Զվարթնոցը ՀՀ սահմանապահների հսկողության տակ առնելու վերաբերյալ որոշում ընդունի, անկախ նրանից, որ նեոգաղութացման ծրագիր իրականացնող Ռուսաստանի համար սեփական երկրի ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը ձգտող իշխանական կամ ընդդիմադիր ուժերը դիտվելու են հակառուսական։

 

Հ․Գ․ Վարշավա կատարած այցի արդյունքների մասին ավելի ուշ առիթ կունենամ անդրադառնալ»։

Քաղաքականություն