Պահանջում ենք Պոլսո հայոց պատրիարքի ժողովրդավար ընտրություններ․ Փայլան
Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հուլիսի 4-ին Ստամբուլում կայացած Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Հայ պատգամավորը ընտրությունների արդյունքում տեղապահ ընտրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանին շնորհավորելով՝ ասել է:
«Նախևառաջ կարևորում եմ, որ պարտրարքի տեղապահի ընտրությունները հնարավոր եղավ անցկացնել։ Շնորհավորում եմ նորընտիր պատրիարքի տեղապահին, սակայն ընտրությունները սխալ են ընթացել։ Պատրիարքի տեղապահի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին Թուրքիայում ծնված հոգևորականները, կամ էլ այն հոգևորականները, որոնց հայրերը Թուրքիայի հայ քաղաքացիներ են»։
Փայլանը հիշեցրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը այդպես էլ չի պատասխանել իր այն հարցապնդմանը, թե ինչու էր պետությունը միջամտել տեղապահի ընտրություններին և մեկ շաբաթով հետաձգել։
Նա հավելել է, որ այժմ իրենք պահանջում են, որ Թուրքիայում տեղի ունենան Պոլսո հայոց պատրիարքի ժողովրդավար ընտրություններ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...